Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
15.01.2021 | 22:13

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

«ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում գագաթաժողովի արդյունքները, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը, ներառյալ հումանիտար հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մեկնարկը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաների և միջազգային օրակարգին:

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ